Չեխիայից Հայաստան էքստրադիցիայի է ենթարկվել 1996թ. հետախուզման մեջ գտնվող Արսեն Կակոսյանը10 հունվարի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Չեխիայում ձերբակալված Արսեն Կակոսյանը, որը հետախուզման մեջ էր 1996 թվականից, էքստրադիցիայի է ենթարկվել Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ ոստիկանության ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունում: Ինչպես ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունում, դեռևս 1996թ. Կակոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 188 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (առանձնակի խոշոր չափերի խարդախություն): «Դեկտեմբերի 17-ին ՀՀ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի Կենտրոնական ազգային բյուրոյի օպերատիվ գործողությունների արդյունքում Կակոսյանը էքստրադիցիայի ենթարկվեց: Նա ձերբակալված է: Ընթանում է քննություն»,-ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնում:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |