Իվ Լետերմ. ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է բազում պահանջներ կատարի10 հունվարի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությանն անդամակցելու համար Թուրքիան պետք է բազում պահանջներ կատարի: Այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Իվ Լետերմը: Նա ընդգծել է, որ Անկարան պետք է դառնա ԵՄ անդամ միայն այն դեպքում, եթե իրոք անկեղծորեն դա ցանկանում է, որպեսզի կատարի այդ քայլը, երբ կգա ժամանակը: Մեկնաբանելով այն, թե ինչ կասի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, եթե Անկարան ավարտի բանակցությունները բոլոր 35 դրույթների շուրջ և լիովին համապատասխանի ԵՄ չափանիշներին, Լետերմն ասել է. «Եթե Թուրքիան հաստատակամ է ԵՄ-ին անդամակցելու իր ցանկության մեջ, ես կասեմ՝ «այո», սակայն, այդ ձգտումը պետք է անկեղծ լինի»: Սակայն, նա կարևոր է համարել այն, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվում է: «Որոշ մարդիկ Թուրքիայում հարց են տալիս. արդյո՞ք Թուրքիայի ապագան ԵՄ-ում է: Սակայն, դա հարց է նաև Թուրքիայի համար: Եվրոպան ընդունեց Թուրքիայի թեկնածությունը և գործընթացը շարունակվում է»,-ասել է Լետերմը, հաղորդում է Today`s Zaman-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |