Իրանը գործակալներ ունի Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզության շարքերում11 հունվարի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Իրանը գործակալներ ունի Իսրայելի «Մոսսադ» գաղտնի հետախուզության շարքերում, որի նպատակն է անվտանգության ներքին համակարգի ուսումնասիրումն ու Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալների հայտնաբերումը: Այդ մասին հաղորդել է Իրանի ազգային անվտանգության նախարար Հեյդար Մոսլեհին, հաղորդում է IribNews հեռուստաալիքի պաշտոնական կայքը: «Այդպիսով, մեզ հաջողվեց բացահայտել այն անձանց, որոնք մեղսակից են Իրանում ահաբեկչական գործողությունների կատարմանը և ձերբակալել նրան»,-ասել է Մոսլեհին: Ըստ նրա, երկուշաբթի ձերբակալված գործակալներից մեկը՝ Մեջիդ Ջամալիֆեշն ուղիղ եթերում ասաց, որ «հատուկ պատրաստություն է անցել հատուկ զորամասում, որը գտնվում է Թել Ավիվ-Երուսաղեմ ճանապարհից ոչ հեռու»: Մոսլեհին ասել է նաև, որ լրտեսական ցանցի մյուս անդամները մոտակա օրերին ցուցմունքներ կտան: Երկուշաբթի Իրանում հայտնաբերվել է իսրայելական լրտեսական ցանցը, որը պատասխանատու է ֆիզկիոս-միջուկաբան Մասուդ Ալիմոհամմադիի սպանության համար, ասվում է Իրանի անվտանգության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |