Հայաստանում իրենց ավտոմեքենաներն ապահովագրել է վարորդների 60 տոկոսը![]() 11 հունվարի 2011 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանում պարտադիր ապահովագրման պայմանագրեր ձեռք է բերել վարորդների 60 տոկոսը, PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրման բյուրոյի մամլո ծառայությունը: Միաժամանակ հունվարի 10-ից յուրաքանչյուր 10-րդ օրը չապահովագրված մեքենաների վարորդները տուգանվելու են 5 հազար դրամով, իսկ այն դեպքում, եթե մեքենան կանգնեցնի ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակիցը, ապա վարորդը տուգանվելու է 50 հազար դրամով: Ինչպես հայտնել են ՀՀ ոստիկանությունից, 2011-ի առաջին 10 օրերի ընթացքում չապահովագրված մեքենաների վարորդների նկատմամբ կիրառված տուգանքների արդյունքներն ամփոփվելու են հունվարի 12-ին: 2010-ի մայիսի 18-ին ՀՀ խորհրդարանը հաստատել է «Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտնել 2011-ի հունվարի 1-ից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |