Փորձագետը խորհուրդ է տալիս մի քանի օրով հրաժարվել մսամթերքից

Փորձագետը խորհուրդ է տալիս մի քանի օրով հրաժարվել մսամթերքից

PanARMENIAN.Net - «Առաջին հերթին, ես խորհուրդ եմ տալիս մեր երկրի բնակիչներին մի քանի օրով հրաժարվել մսամթերքից և անցնել բացառապես բուսական սնունդի»,- հունվարի 11-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարարության կուրորտոլոգիայի և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը: Նրա խոսքերով, մսամթերքի յուղերը դժվար են յուրացվում օրգանիզմի կողմից:

«Երկրորդ հերթին, ես կոչ եմ անում ձերբազատվել սնունդից, որը դեռ Ամանորից պահվում է սառնարաններում: Ձեր օրգանիզմն աղբաման չէ, ավելի լավ է այդ մթերքն ուղղակի թափել»,- նշել է փորձագետը:

Նա նաև հավելել է, որ պետք է ավելի շատ հեղուկ օգտագործել` մեծաքանակ սպիրտային խմիչքներ օգտագործելուց հետո օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար: Ընդ որում պետք է խմել ոչ թե գազավորված ընպելիքներ. լիմոնադը, կոկա-կոլա և նույնիսկ բնական հյութերն այս դեպքում չեն օգնի, քանի որ դրանց մեծ շաքարի պարունակությունը բարձր է, այլ միայն սովորական և հանքային ջուր: Նման դեպքերում շատ են օգնում հատկապես տեղական խոտաբույսերով պատրաստված թեյերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---