Փետրվարի 7-8-ին, հավանաբար, կլուծվի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը

Փետրվարի 7-8-ին, հավանաբար, կլուծվի Ասանժին Շվեդիային հանձնելու հարցը

PanARMENIAN.Net - Դատավորը լսումները նշանակել է փետրվարի 7-8-ին, որտեղ որոշում կկայացվի Շվեդիային Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին հանձնելու մասին:

39-ամյա ավստրալացին հերքում է մեղադրանքները երկու շվեդական կանանց հանդեպ սեքսուալ նկրտումների վերաբերյալ և գտնում է, որ իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով:

Շվեդիայում սեքսուալ բնույթի մի քանի հանցագործություններ կատարելու մեղադրանքներից բացի, ԱՄՆ-ում Ասանժին կարող են մեղադրել լրտեսության մեջ:

Մեղադրանքները պայմանավորված են Wikileaks-ում հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթերի, այդ թվում ամերիկացի դիվանագետների նամակագրության հրապարակմամբ:

Բացի այդ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջել է Twitter սոցիալական կայքից այնտեղ գրանցված Wikileaks-ի ակտիվիստների մասին առկա ողջ տեղեկատվությունը:

Բրիտանական բանտից ազատ արձակվելուց հետո Ասանժն ապրում էր իր ընկերոջ՝ լրագրող Վոգան Սմիթի քաղաքամերձ ագարակում, հաղորդում է BBC-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---