Հայ հոգեբաններն աշխատանքը համարում են հետտոնական դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոցը![]() 11 հունվարի 2011 - 16:15 AMT PanARMENIAN.Net - «Հետտոնական դեպրեսիա» հասկացություն գոյություն ունի, սակայն, պարտադիր չէ, որ այն տարածվի բոլորի վրա և դա ոչ այնքան դեպրեսիա է, որքան տրամադրության փոփոխություն»,-հունվարի 11-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ նրա, հետտոնական դեպրեսիան վերաբերում է ոչ միայն Ամանորին, այլ բոլոր տոներին: «Տոնը խախտում է առօրյա կյանքի ռիթմը, որը հետո հարկավոր է վերականգնել: Տոներին մարդը շատ էներգիա է ծախսում և, բնականաբար, դրանից հետո իրեն հոգնած է զգում, փոփվում է տրամադրությունը: Կենցաղային հոգսերը, գործնական խնդիրներն ու աշխատանքը լավագույն միջոցն են առօրյա կյանքին վերադառնալու համար»,-ասել է մասնագետը: Իր հերթին հոգեբան Սամվել Խուդոյանը հավելել է, որ կենցաղային հոգսերն ու աշխատանքը նման իրավիճակի հետ պայքարելու ամենաարդյունավետ միջոցն են: «Ես նաև խորհուր կտամ ավելի շատ քնել, քանի որ քունը կօգնի հանգստանալ, վերականգնել ուժերն ու էներգիան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |