ՀՀ ԿԲ Խորհուրդը հավանական է համարում հետագայում դրամավարկային պայմանների խստացումը![]() 11 հունվարի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. հունվարի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%, հաղորդում է ԿԲ մամլո ծառայությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2010 թ. դեկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.8% գնաճ, որի արդյունքում 2010 թ. տարեկան գնաճը կազմել է 9.4%: Խորհուրդը փաստեց, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել գյուղատնտեսական և միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աճով. պարենային ապրանքների գների աճի ընդհանուր նպաստումը տարեկան գնաճին կազմել է 7.5 տոկոսային կետ: Ընդ որում, մրգի, բանջարեղենի, մսամթերքի, կաթնամթերքի և ձվի գների աճի նպաստումը կազմել է 5.0 տոկոսային կետ, ներմուծված պարենային ապրանքներինը` շուրջ 2 տոկոսային կետ: Խորհուրդը միակարծիք է, որ պահպանվում են միջազգային ապրանքային շուկաներից եկող գնաճային ճնշումները, որոնք շարունակաբար ուժգնանում են` պայմանավորված հիմնական միջազգային ապրանքային շուկաներում հիմնարարներից բխող լարվածության պահպանմամբ: Վերջինս, զուգակցվելով 2010 թ. գյուղատնտեսության ճյուղի զարգացումներով պայմանավորված գնաճային ճնշումներով, շարունակում է ձևավորել երկրորդային ազդեցություններ և գնաճային սպասումներ: Այդուհանդերձ, խորհուրդը քիչ ռիսկային է համարում 2011 թ. ընթացքում գյուղատնտեսության ճյուղի նմանատիպ անկման արձանագրումը և դրանից բխող գնաճային ճնշումների ավելացումը: Խորհուրդը միակարծիք է նաև, որ համախառն պահանջարկի դանդաղ տեմպերով վերականգնումը դեռևս գնաճային ճնշումներ չի ստեղծում, սակայն նկարագրված զարգացումների շարունակման պարագայում պահպանվում են գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանը գերազանցելու ռիսկերը: Հաշվի առնելով համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների ու դրանց երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գյուղատնտեսության ճյուղի զարգացումների անորոշությունները, ԿԲ խորհուրդը դեռևս հավանական է համարում դրամավարկային պայմանների խստացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |