2010 թվականին Հայաստանում ապաստան է խնդրել 50 օտարերկրացի12 հունվարի 2011 - 18:23 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու համար ծառայություն է դիմել 50 օտարերկրյա քաղաքացի, որից 14-ի դիմումը բավարարվել է, 23-ինը մերժվել , 5-ինը կասեցվել, իսկ 8 դիմում գտնվում է քննարկման փուլում: Վերջնական մերժում ստացած 6 անձանց Հայաստանից արտաքսելու համար ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանություն, մերժում ստացած 8 օտարերկրացի դիմել է դատարան: Ապաստանի հայցով դիմողները եղել են Իրանից, Իրաքից, Աֆղանստանից, Չինաստանից, Թուրքիայից, Վրաստանից, Նիգերիայից, Կոտ դ`Իվուարից, Մալիից, Սիրիայից: Փախստականներից 2010թ. ստացվել է հանրակացարանով ապահովման վերաբերյալ 264 դիմում, համապատասխան ուսումնասիրություններից հետո բավարարվել է 50-ը: Ներկայումս ՏԿՆ ենթակայության տակ գտնվող հանրակացարանային ֆոնդը գրեթե սպառված է: Խորհրդակցության ընթացքում միաժամանակ առաջնահերթ համարվեց Երեւանում փախստականներով բնակեցված մի շարք հանրակացարանների շենքային պայմանների բարելավման խնդիրը: Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 284 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է 82 884: Դեռեւս ամբողջությամբ լուծված չէ Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակարանային ապահովման խնդիրը, եւ այդ նպատակով 2011թ. պետական բյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ներկայումս բնակարանային խնդիր ունի 1169 ընտանիք, որից 860-ը` Երեւանում: Սակայն քայլեր ձեռնարկվում են այլ միջոցներ ներգրավելու ճանապարհով խնդիրը լուծելու ուղղությամբ: Մասնավորապես` այդ նպատակով 2011թ. նախատեսվում է Երեւանում անցկացնել միջազգային դոնոր կազմակերպությունների հանդիպում-քննարկում, հայտնում է տեղական կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |