ՀՀ կառավարությունը մեծ հույսեր է կապում գյուղատնտեսության նոր նախարարի հետ![]() 13 հունվարի 2011 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ոլորտը 2011-ին գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության առաջին նիստի ժամանակ: «2010-ին մեր տնտեսական ցուցանիշներն ավելի լավը կլինեին, եթե գյուղատնտեսության ոլորտում չարձանագրվեր 14.5 տոկոս անկում: Դա նշանակում է, որ մենք շատ բան ենք ակնկալում Սերգո Կարապետյանից` հաշվի առնելով նրա հարուստ փորձն այդ ոլորտում: Կարծում եմ, որ մենք 2011-ին կկարողանանք ապահովել գյուղատնտեսության աճի բավարար ցուցանիշ»,- ասել է նա: Միաժամանակ, վարչապետը շնորհավորել է Սերգո Կարապետյանի նշանակման առթիվ և նշել, որ նոր նախարարն առաջին անգամ է մասնակցում կառավարության նիստին: Տիգրան Սարգսյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |