Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի կունենա դահուկային սպորտի Հայաստանի առաջնություն13 հունվարի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-17-ը Ծաղկաձորում տեղի է ունենալու դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցելու է շուրջ 50 մարզիկ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, արդեն երկրորդ տարին առաջնությունը վարկանիշային է և ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի մեջ: «Առաջնության ավարտից հետո երիտասարդ դահուկորդները հունվարի 15-31-ը Էստոնիայում մասնակցելու են աշխարհի առաջնությանը: Իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ը Նորվեգիայում տեղի է ունենալու մեծահասակների շարքում առաջնություն, որտեղ նույնպես հանդես են գալու հայ դահուկորդներ»,- ասել է Սարգսյանը: Աշխարհի առաջնության մասնակիցների անունները հայտնի կլինեն Հայաստանի առաջնության արդյունքներով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |