Էրդողան. Ես երբեք չեմ ոչնչացրել արվեստի գործեր![]() 13 հունվարի 2011 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Կարսում գտնվող 48-մետրանոց հուշարձանը բարձր է Seyyit Hassan el Harkani պատմական մեջիթից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ նրա, նա զգուշացրել էր քաղաքապետին այդ մասին դեռ այն ժամանակ, երբ շինարարությունը նոր էր սկսվում: «Բնական ու մշակութային ժառանգության պահպանման գործակալությունը ևս որոշել է, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Ես արվեստի թշնամի չեմ: Ես մոտ 4,5 տարի քաղաքապետ եմ եղել և ահա 7,5 տարի է ես վարչապետ եմ: Ես երբեք չեն ոչնչացրել արվեստի գործեր»,-ասել է Էրդողանը, գրում է TURKIYE թերթը: Հունվարի 10-ին Թուրքիայի վարաչապետը կարգադրել է ապամոնտաժել Կարսում տեղադրված հայ-թուրքական բարեկամության հուշարձանը: Հուշարձանը, որը պարզած ձեռք է ներկայացնում իրենից, գտնվում է Կարսի պատմական մասում տեղադրված թուրք զինվորների հուշարձանի հարևանությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |