Վեցամյա Վազգեն Ասրիյանը հայտնվել է ֆրանսիական բանտումPanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վերին Լուարա դեպարտամենտի Լանժեակ քաղաքը դեռ շոկում է: Հունվարի 10-ին քաղաքացիական հագուստով ժանդարմները տարրական դպրոցում կալանավորել են հայազգի վեցամյա Վազգեն Ասրիյանին, հաղորդում է Paris-Match-ը: Տղային բանտ են տարել, որտեղ արդեն իսկ գտնվում էր նրա հայրը, որին նախորդ հինգշաբթի ձերբակալել էին բենզինի գողության համար: Վազգենի հայրը փախել է Ռուսաստան, այնուհետև Ֆրանսիա է մեկնել քաղաքական հետապնդումների պատճառով: Աշնանը նրան մերժել են քաղաքական ապաստանի տրամադրման հարցում և նա պետք է լքեր Ֆրանսիան: La Montagne թերթում տեղի ֆուտբոլի ակումբի ղեկավարը հայտարարել է. «Արդեն 3 տարի է նա փորձում է ստանալ քաղաքական ապաստան: Նա մասնակցել է հակապուտինական, Կասպարովի կողմնակիցների ցույցին: Իրավապահ մարմինները սպառնացել են նրան և առգրավել փաստաթղթերը»,-գրում է պարբերականը: Ոստիկանության ներկայացուցիչները հավաստիացրել են լրագրողներին, որ գործողությունը կատարվել է «օրենքի համաձայն և մարդու հանդեպ հարգանքով», իսկ հայրն ու որդին գտնվում են վարչական կալանքի կենտրոնում, որտեղ բոլոր պայմանները կան ընտանիքի կյանքի համար, գրում է InoPressa-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |