Առաջիկա ամսիներին Հայաստանում հնարավոր կլինի կենսաթոշակ ստանալ բանկային քարտերի միջոցով![]() 13 հունվարի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում 2011-ից պետք է կիրառվի կենսաթոշակների վճարման նոր կարգ: Կամավոր հիմքերի վրա թոշակառուները կարող են օգտվել անկանխիկ հաշվեհամարից: Անկանխիկ հաշվեհամարի միջոցը կիրառվելու է միայն փետրվար-մարտից, քանի որ դեռ չլուծված են մնում որոշ տեխնիկական հարցեր` կապված առևտրային բանկերի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև տեղեկատվության փոխանակման հետ: Թոշակառուների հաշվեհամարը բացվելու է և սպասարկվելու անվճար, իսկ ծախսերն իր վրա վերցնում է ՀՀ կառավարությունը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, հայկական բանկերի մի մասն արդեն կենսաթոշակների անկանխիկ վճարման նոր կարգին մասնակցելու հայտ է ներկայացրել: Բանկի և թոշակառուի միջև ստորագրվելու են հատուկ պայմանագրեր, որոնցում նշվելու են կողմերի իրավունքները և պարտավորությունները: Պետք է նշել է, որ թոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը կամ դարձնել առկա հաշիվն անկանխիկ և հակառակը: Միաժամանակ, թոշակառուն տարին մեկ անգամ պետք է բանկ ներկայանա կնքված պայմանագրերի վերաձևակերպման համար: Ինչպես հայտնել է «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն, որը նույնպես մտադիր է միանալ կենսաթոշակների վճարման նոր համակարգին, բանկում հաշվեհամար բացելու համար Հայաստանի քաղաքացին պետք է ներկայացնի անձնագիր և սոցքարտ: Թոշակառուն պետք է դիմում գրի այն մասին, որ ցանկանում էմ որ իրեն սպասարկեն բանկում, այլ ոչ թե փոստում: «Հայփոստ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ տարեսկզբից Երևանում կենսաթոշակների վճարումն իրականացվում է Հայփոստի փոստային բաժանմունքներից, և փոստատարների առաքման միջոցով: Երկու դեպքում էլ վճարումը կատարվում է անվճար: «Թոշակառուները որևէ պարագայում չպետք է վճարում կատարեն կենսաթոշակ ստանալիս` ոչ փոստային բաժանմունքում, ոչ էլ փոստատարին»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Հայփոստ» ընկերությունը խախտումների դեպքում խնդրում է անմիջապես տեղեկացնել «Հայփոստ» ՓԲԸ-ում այսուհետ գործող թեժ գծի հեռախոսահամարներով` 514-666, 514-667:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |