Դավիթ Նալբանդյանը Heineken Open-ի եզրափակչում կխաղա Դավիթ Ֆերերի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Heineken Open-2011-ի եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա երկու սեթում 6:4, 6:2 հաշվով հաղթել է իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին: Դա թենիսիստների հինգերորդ հանդիպումն էր պաշտոնական մրցաշարերում, և Նալբանդյանն այստեղ առաջատար է 3:2 հաշվով: «Հաղթանակներն ինձ վստահություն են ներշնչում իմ ուժերում: Իմ խաղի մակարդակն աճում է յուրաքանչյուր հանդիպման հետ, դրան զուգահեռ կաճի նաև իմ վստահությունը»,-մեջբերում է Նալբանդյանի խոսքերը թենիսիստի երկրպագուների պաշտոնական կայքը: Մրցաշարի եզրափակչում, որի մրցանակային հիմնադրամը 355 500 դոլար է, Նալբանդյանը կհանդիպի աշխարհի 7-րդ ռակետ Դավիթ Ֆերերի հետ (Իսպանիա): Նրանց մրցակցության մեջ առաջատարը Նալբանդյանն է 6:5 հաշվով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |