Փետրվարին Երևանում տեղի կունենա «Վենետիկի մենակատարները» նվագախմբի համերգը14 հունվարի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում 2011թ. մշակութային ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը, փետրվարի 11-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա հայտնի իտալական «Վենետիկի մենակատարները» նվագախումբը: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանում Իտալիայի դեսպանատունը: Համերգի ծրագիրը բաղկացած է կլասիցիզմի և բարոկկոյի դարաշրջանի իտալացի ականավոր կոմպոզիտորներ Անտոնիո Վիվալդիի, Ռոսսինիի, Ալբինիոնիի ստեղծագործություններից: Կկատարվեն նաև Էնիո Մորիկոնեի ստեղծագործությունները: Նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը Կլաուդիո Շիմոնեն է: Միջոցառման հովանավորն է Գագիկ Ծառուկյանի անվան բարեգործական հիմնադրամը: «Վենետիկի մենակատարները» նվագախումբը ստեղծվել է 1959թ. Պադուայում դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի կողմից, որն արժանացել է «Կյանքը երաժշտության մեջ» պարգևին: Եարժշտության ասպարեզում այդ պարգևը հավասարեցվում է Նոբելյան մրցանակին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |