Լարիսա Ալավերդյան. Այն, ինչ կատարվեց հայերի հետ Բաքվում 21 տարի առաջ, ցեղասպանություն էր![]() 14 հունվարի 2011 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական ջարդերը Բաքվում ցեղասպանության իսկական դրսևորումներ են, որն իրագործել է Ադրբեջանի ղեկավարությունը: Նույնիսկ այսօր պաշտոնական Բաքուն չի հրաժարվում ցեղասպան քաղաքականությունից հայ ժողովրդի հանդեպ, որը սկսվել է դեռ 1918թ.: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, մինչ 1990թ. միայն Բաքվում բնակվել է շուրջ 300 հազար հայ, իսկ 1990թ. հունվարի տվյալներով քաղաքում մնացել էր ընդամենը 25-30 հազար հայ: Այն, ինչ կատարվեց հայերի հետ Բաքվում և ադրբեջանական մյուս քաղաքներում 1980-ականների վերջում և 1990-ականների սկզբում ցեղասպանության, բռնագաղթի և հայրենազրկության իսկական դրսևորում էր»,-ասել է Լարիսա Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |