Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում ձախողման է դատապարտված![]() ![]() PanARMENIAN.Net - Բաքվի վարվելագիծը Արցախ օտարերկրյա քաղաքացիների այցելության հարցում պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը փորձում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է: Այդ մասին 2010թ. արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանություների քաղաքականությունը, երբ Արցախ այցելած յուրաքանչյուր օտարերկրացի հայտարարվում է անցանկալի անձ, ոչ մի արդյունք չի տա: «Օտար երկրների քաղաքացիները այցելել են, այցելում են ու կայցելեն Ղարաբաղ՝ թույլտվություն չհարցնելով պաշտոնական Բաքվից: Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն Բաքուն թույլտվություն չի տալիս Նախիջևան այցելելու համար: Հավանաբար, հարևան հանրապետության իշխանությունները չեն ցանկանում, որ աշխարհը տեսնի ավերված հայկական հուշարձանները»,-ասել է Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |