ՀՀ նախագահը կհանդիպի Կիպրոսի և Հունաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին պետական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն: Հունվարի 18-ին կմեկնարկի նախագահ Սարգսյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն: Կիպրոսի Հանրապետություն այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի, Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ: Հանրապետության ղեկավարը նաև կմասնակցի հայ-կիպրական գործարար համաժողովի բացմանը: Կիպրոսում Սերժ Սարգսյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի վերջին օրը` հունվարի 18-ին, նախագահը Լառնակա քաղաքում ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և կմեկնի Հունաստանի Հանրապետություն: Հունաստանում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նախագահ Կառլոս Պապուլիասի, Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ի, Խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեցալնիկոսի, Վարչապետ Յորղոս Ա. Պապանդրեուի հետ: Աթենքում Հանրապետության ղեկավարը կհանդիպի նաև Սփյուռքում գործող ավանդական հայկական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |