Հրանտ Բագրատյան. Հայաստանում անհնար է նվազեցնել վարկերի տոկոսադրույքները

Հրանտ Բագրատյան. Հայաստանում անհնար է նվազեցնել վարկերի տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվները շարունակում են կրճատվել, վարկերի պահանջարկն օրեցօր աճում է, և բոլոր բանկերը վճարունակ հաճախորդներ են որոնում: Այդ մասին հունվարի 14-ին մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Երկրի Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը չափազանց բարձր է, որպեսզի առևտրային բանկերը կարողանան նվազեցնել վարկերի տոկոսադրույքները: Իսկ եթե ԿԲ-ն նվազեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա 9.4 տոկոսանոց կվերածվի 20 տոկոսանոցի»,- ասել է նա:

Միաժամանակ, Բագրատյանը կարծում է, որ նման իրավիճակից դուրս գալու ելք կարող է դառնալ պայքարը մենաշնորհատերերի դեմ: «Հայաստանի կառավարությունը չի գնա նման քայլի, և, հետևաբար, երկրում անհնար է նվազեցնել վարկերի տոկոսադրույքները: Առավելագույնը նրանք կարող են նվազեցվել 0.5 տոկոսով, ինչն էականորեն ոչ մի բանի վրա չի ազդի»,- հավելել է նախկին վարչապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---