Լարիսա Ալավերդյան. Միասնական ադրբեջանական ժողովուրդ գոյություն չունի![]() 14 հունվարի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Միասնական ադրբեջանական ժողովուրդ գոյություն չի ունեցել և չունի: Այդ մասին Երևանում «Բաքու, 1990թ. հունվար. Ցեղասպանություն, վանդալիզմ, բռնագաղթ» թեմայով մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ինչպես նշել է նա, ժամանակակից ադրբեջանական պետությունը ստեղծվել է այն տարածքներում, որի բնիկները եղել են հայերը, թալիշները, լեզգիները, եզդիները: «Հարկ է նշել, որ լեզգիները, թալիշներն ու այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչները պահանջում են անկախ պետության ստեղծում: Այնպես որ, երբ ադրբեջանական ղեկավարությունը խոսում է միասնական պետության ու ժողովրդի մասին, բոլորը գիտեն, որ դա այդպես չէ»,-ասել է Ալավերդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |