Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ![]() 14 հունվարի 2011 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա և բաղկացած է վեց կետից: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը 2010թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում: «Այդ սկզբունքներին հավանություն են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները, դրանք են՝ ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները: Այս առումով Հայաստանի դիրքորոշումը համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ: Վեց կետերը ներառում են անկախության մասին հանրաքվեն, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի որոշումը, անխափան ցամաքային կապը ԼՂՀ-ի ու Հայաստանի միջև, երկու կողմերի փախստականների վերադարձը, Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը միջազգային երաշխիքներով և խաղաղապահ ուժերի մասնակցությամբ և տարածքների վերադարձը»,-ասել է Նալբանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանն ընդունում է միայն վերջին կետը, իսկ մյուս բոլոր կետերի շուրջ հրաժարվում է բանակցել: «Այնուամենայնիվ, վերջնական խոսքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |