Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը մասնակցում է Le Monde-ի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին

PanARMENIAN.Net - Անվանի ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Լևոն Մինասյանի «Դաշնամուր» ֆիլմը մասնակցում է Le Monde ֆրանսիական հրատարակության կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին: Այդ մասին հաղորդվում է հրատարակության պաշտոնական կայքում:

Ֆիլմում պատմվում է փոքրիկ որբ Լուսինեի մասին` տաղանդավոր դաշնակահարուհի Գյումրիից, որին 1988-ի երկրաշարժից 12 տարի անց մշակույթի նախարարությունը պատրաստում է մրցույթի: Այդ առիթով նախարարությունը նրան հիանալի դաշանամուր է նվիրում, որը չափազանց մեծ է լինում Լուսինեի համեստ բնակարանում տեղավորվելու համար...

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---