Նախկին վարչապետ. Հայաստանի մանրածախ առևտրի 65 տոկոսը 4 սուպերմարկետ է իրականացնում![]() 14 հունվարի 2011 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճի բարձր տեմպերի պատճառն այն է, որ այժմ մենաշնորհային է դարձել ոչ միայն ներկրվող ապրանքի մեծածախ առևտուրը, այլ նաև մանրածախ առևտուրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Հայաստանի մանրածախ առևտրի 65 տոկոսը 4 սուպերմարկետ է իրականացնում՝ «Սթարը», Երևան սիթին», «Ֆրեշը» և «Սասը»: Այդ սուպերմարկետները շուկայից դուրս են մղում մանր սուբյեկտներին, քանի որ իրենց մասշտաբների շնորհիվ կարող են առավել ցածր գին առաջարկել, սակայան, հետագայում այդ գներն աճում են ու երբեք չեն իջնում»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու մտադրությանը, ապա Բագրատյանը գտնում է, որ հարկավոր է ոչ թե արգելել, այլ Երևանի տարբեր շրջաններում հանգստյան օրերին հարկավոր է կազմակերպել գյուղատնտեսական ապրանքների տոնավաճառներ: «Նույնիսկ Փարիզում են նման տոնավաճառներ կազմակերպվում»,-ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |