ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

PanARMENIAN.Net - 2010 թ. դեկտեմբերի 27-ից 2011 թ. հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 167,387,267 ԱՄՆ դոլար 361.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 238,703,697 ԱՄՆ դոլար 363.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 58,940,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 363.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,685,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 361.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

2010 թ. դեկտեմբերի 20-ից 2011 թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 56.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 111.9 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---