Հրանտ Բագրատյան. Հայաստանի պետական պարտքի առումով վիճակն աղետալի է

PanARMENIAN.Net - «Հայաստանի կառավարության հայտարարությունների համաձայն երկրի արտաքին պարտքը 2011-ի վերջին հասնելու է 4.2 մլրդ դոլարի, ինչը կազմում է երկրի արտահանման ցուցանիշի 400 տոկոսը, այդ ցուցանիշից ավելի վատ միայն Սենեգալի ցուցանիշն է»,- մամլո ասուլիսում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով, պետական պարտքը ՀՆԱ ծավալի հետ համեմատելը սխալ է, այդ թիվը ոչնչի մասին չի խոսում, այն պետք է համեմատել արտահանման ցուցանիշի հետ, քանի որ արտաքին պարտքը մարվում է երկիր ստացված միջոցների հաշվին: «Եթե վերցնել երկրի ընդհանուր պարտքը, ապա այն կազմելու է շուրջ 6 մլրդ դոլար, քանի որ դեֆոլտի ժամանակ երկիրը նաև պատասխան է տալիս մասնավոր պարտքերի համար, օրինակ, առևտրային բանկերի պարտքերի: Հայաստանի արտաքին պարտքի դրությունն աղետալի է, և պետք չէ համեմատել մեր պարտքը Հունաստանի պարտքի հետ, քանի որ այդ երկիր այցելում են 15 մլն զբոսաշրջիկներ և այնտեղ թողնում 40 մլրդ դոլար»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---