Կարեն Կարապետյան. Երևանի ջրամատակարարումը լուրջ բարեփոխումնների կարիք ունի

Կարեն Կարապետյան. Երևանի ջրամատակարարումը լուրջ բարեփոխումնների կարիք ունի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները քննարկելու նպատակով քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` պատասխանատու կառույցների` «Երևան Ջուր» ընկերության, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երևանի քաղաքապետը նշեց, որ բնակչությանն ամենահուզող խնդիրներից մեկը ջրամատակարարման որակն է, և պետք է լուրջ ու հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավելու համար:

«Մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը պետք է լուրջ բարեփոխումների ենթարկվի»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը: «Երևան Ջուր» ընկերության գլխավոր տնօրենը ներկայացրեց ջրամատակարարման բարելավման ընկերության ծրագրերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` նման քննարկումները պարբերական բնույթ կկրեն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---