ՀՀ ԱԳՆ. Հաշվետու 2010թ. բեկումնային էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից![]() ![]() PanARMENIAN.Net - Հաշվետու 2010թ. բեկումնային էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Տարվա ընթացքում ԱՄՆ հետ ծավալվել է բազմաշերտ եւ ակտիվ համագործակցություն: Ինտենսիվորեն շարունակվել են քաղաքական շփումները երկկողմ եւ միջազգային հարթություններում: Զգալի չափով աճել են տարբեր մակարդակի փոխայցելությունները: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ: Ըստ փաստաթղթի, 2010թ. ապրիլին` ԱՄՆ նախագահի հրավերով ԱՄՆ էր մեկնել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը մասնակցելու գլոբալ միջուկային անվտանգությանը նվիրված վաշինգտոնյան գագաթաժողովին: Վաշինգտոնում հանդիպում է կայացել ԱՄՆ նախագահ Բ. Օբամայի հետ: Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարեւոր իրադարձություն էր նաեւ ս.թ. հուլիսին ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, որը 1992թ.-ից ի վեր ԱՄՆ նման բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն էր Հայաստան: Տարվա ընթացքում շարունակվել են քայլեր ձեռնարկվել հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Այս առումով կարեւոր էր 2010թ. նոյեմբերին Երեւանում կայացած հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունները կանոնակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը: Հանդիսանալով Հայաստանի ամենախոշոր նվիրատուն` 2010 թ. ֆինանսական տարվա համար օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության շրջանակներում ԱՄՆ-ը ՀՀ-ին հատկացրել է 41 մլն., իսկ Արցախին` 2 մլն. դոլար: ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 3 մլն. դոլար ռազմական օժանդակություն, ասվում է փաստաթղթում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |