2010-ին Հայաստանն ակտիվ մասնակցել է ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների գործունեությանը14 հունվարի 2011 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը լիակատար ըմբռնում և աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ տարեկան հաշվետվության մեջ: Շարունակվել են նպատակաուղղված քայլերը ասիական երկրների, մասնավորապես` Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Տարվա ընթացքում ակտիվ քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ջանքեր են գործադրվել լատինաամերիկյան երկրների հետ համագործակցության առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ մասին ասվում էՀայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ընթացող համագործակցության մեջ, Երևանում և Սևանում կայացել են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումները: Հայաստանը ինտենսիվորեն մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության և ԵՎՐԱԶԵՍ-ի գործունեությանը, և այդ կազմակերպությունների շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին: Հաջողությամբ իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Հայաստանը շարունակել է իր մասնակցությունը միջազգային խաղաղապահ գործողություններին: Շարունակվել է մասնակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների գործունեությանը, ակտիվ ներգրավվածությունը ահաբեկչության և այլ մարտահրավերների դեմ միջազգային հանրության պայքարում: Հարավային Կովկասում կայունության, համագործակցության, անվտանգության ու խաղաղության հաստատումը հանդիսացել է արտաքին քաղաքականության առանցքային խնդիրներից մեկը: Հայաստանը ջանքեր է գործադրել կայուն և անվտանգ տարածաշրջանի կայացման գործում: Արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը շարունակել է կարևոր տեղ զբաղեցնել մեր օրակարգում` ինչպես առանձին երկրների հետ երկկողմ, այնպես էլ` միջազգային կառույցների և ֆինանսական ինստիտուտների հետ բազմակողմ դիվանագիտության հարթություններում: Տասնյակ երկրների հետ միջկառավարական առևտրատնտեսական հանձնաժողովների աշխատանքների շարունակման արդյունքում ձեռք են բերվել տնտեսական հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ, նախանշվել են նոր ծրագրեր: Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային և կրթական ոլորտներում: Արտգործնախարարությունն իր աջակցություն է բերել Հայաստանի այլ պետական կառույցներին` արտաքին կապերի զարգացման գործում: Տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ և միջոցառումներ միջպետական, միջգերատեսչական և ապակենտրոնացված մակարդակներով, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ յոթանասուն միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար: Արտաքին քաղաքականության օրակարգում էր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ շուրջ չորս տասնյակ երկրներում անց են կացվել միջոցառումներ, որոնց իրենց աջակցությունն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները: 2010 թ. բացվեց ԱԳՆ դիվանագիտական դպրոցը, որը շուտով կտա իր առաջին շրջանավարտներին: և արդեն հայտարարվել է երկրորդ ընդունելությունը: Փոփոխության ենթարկվեց Դիվանագիտական ծառայության մասին օրենքը, նախարարությունում կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ: Անցած տարի 7 երկրներում բացվեցին ՀՀ դեսպանություններ (Քուվեյթ, Չեխիա, Իսպանիա Ճապոնիա, Բրազիլիա, Իրաք, Նիդեռլանդներ): Շարունակվել են աշխատանքները միջազգային հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ: ՀՀ Նախագահն ու արտգործնախարարը ելույթներ են ունեցել աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում, հարցազրույցներ են տվել միջազգային առաջատար լրատվամիջոցներին: Հանրապետության նախագահը կատարել է 22 օտարերկյա այց, Հայաստան է ժամանել այլ երկրների 6 ղեկավար: ԱԺ նախագահը 9 այցելություններ է կատարել արտերկիր: Վարչապետը 8 օտարերկրյա այցելություններ է ունեցել, Հայաստան է այցելել օտարերկրյա 3 կառավարության ղեկավար, ԱԳ նախարարը 24 այցելություն է կատարել, Երևան է ժամանել 14 երկրի արտգործնախարար և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավար: Ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականության շնորհիվ միջազգային ասպարեզում Հայաստանը շարունակեց իր դիրքերի ամրապնդումը որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |