Ադրբեջանը ձգտում է գնել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը15 հունվարի 2011 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը շարունակում է աշխատել Ռուսաստան-Հայաստան գազատարի վրացական հատվածը սեփականաշնորհելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաևը: Ըստ նրա, ներկայումս Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրացական ներկայացուցչությունը բանակցում է Վրաստանի կառավարության և այդ երկրի նավթագազային կորպորացիայի հետ: «Ադրբեջանական կողմը մտադիր է օգտագործել այդ խողովակաշարը իր գազը Սև ծովի ափերին հասնցելու համար»,-նշել է նա: Վրացական կողմը արդեն հանել է խողովակաշարը Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտների ցուցակից, հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |