Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը անց են կացրել առաջին խաղը «Կուբանի» կազմում![]() ![]() PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին Բելեկում ռուսական «Կուբանը» ընկերական հանդիպում է ունեցել Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հետ և հաղթել է 3:1 հաշվով: Խաղին մասնակցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանն ու Կարլեն Մկրտչյանը, որոնք փորձաշրջան են անցնում «Կուբանում»: Գևորգ Ղազարյանը խաղում էր ձախ թևում ակումբի մեկ այլ նորեկ Իգոր Պադերինի հետ, իսկ Կարլեն Մկրտչյանը ու Արթուր Տլիսովը հանդես էին գալիս հիմնական կիսապաշտպանների կազմում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը կարողացավ գոլ խփել, սակայն մրցավարը չհաշվեց գոլը: «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պերեսկուն ակումբի նորեկների մասին ասաց հետևյալը. «Ես չեմ կարող որևէ մեկին առանձնացնել: Նրանք լավ երիտասարդ ֆուտբոլիստներ են, որ գտնվում են կայացման փուլում, և, անշուշտ, մեզ հարկավոր են նաև լավ փորձառու խաղացողներ, որոնք կարող են թիմին օգուտ բերել Պրեմիեր լիգայում»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |