ՀՀ ֆինանսների նախարարություն. 2010թ. արդյունքներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար![]() 15 հունվարի 2011 - 14:34 AMT PanARMENIAN.Net - 2010թ. տնտեսական աճը ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով կկազմի շուրջ 2.6 տոկոս, իսկ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը` 110.5 տոկոս, ասվում է նախարարության տարեկան հաշվետվության մեջ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2010թ. արդյունքներով կկազմի շուրջ 2892 ԱՄՆ դոլար: 2010թ. արդյունքներով ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը տնտեսական աճին ամենամեծ նպաստումը կունենան (համապատասխանաբար` 2 և 1.3 տոկոսային կետ): Տնտեսական անկում կնկատվի միայն գյուղատնտեսության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 2.4 տոկոսային կետ): 2010թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել է 733.4 մլրդ. դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով ` 11.6 տոկոսով: 2010թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի կազմել է 835.4 մլրդ դրամ` նախատեսված 850.4 մլրդ դրամի դիմաց, կամ ֆինանսավորման կատարողականը կազմել է 98 տոկոս: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2010թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 2.9 տոկոսը` նախորդ տարում գրանցված 4.8 տոկոսի դիմաց: Ըստ գանհատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 5 տոկոս, նախորդ տարվա 7.7 տոկոսի և նախատեսված 6 տոկոսի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |