Տիգրան Ղարաբաղցյան. Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային15 հունվարի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ես Մամեդովի հայտարարությունը տիպիկ եմ համարում ադրբեջանցու համար և ոչ սպորտային: Պորֆեսոիանալ մարզիկի համար չպետք է նշանակություն ունենա, թե ով է խաղում նրա թիմում: Նրա համար կարևորը պետք է լինի ոչ թե ֆուտբոլիստւ ազգային պատկանելությունը, այլ նրա վարկանիշը և ակումբի շահը: Նման հայտարարությունները քաղաքական բնույթ ունեն և ոչ մի կապ չունեն սպորտի հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ղազախական «Ատիրաուի» նախկին ֆուտբոլիստ Տիգրան Ղարաբաղցյանը` մեկնաբանելով «Ատիրաուի» նոր գլխավոր ադրբեջանցի մարզիչ Ռամիզ Մամեդովի հայտարարությունը, որում նա ասել է, որ իր թիմում հայ խաղացող չի լինի, հատկապես` Ղարաբաղցյանը: Ադրբեջանցու այդ հայտարարությանն արձագանքել են «Ատիրաու» ակումբի երկրպագուները: «Մենք`Ատիրաու» ակումբի երկրպագուներս, տեղեկացնում ենք Մամեդովին, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ խաղաղ արևի տակ հաշտ ու համերաշխ ապրում են տարբեր ժողովուրդներ»: «Ակումբում ինչ շատ լավ են ընդունել, և ես այնտեղ ինձ լավ էի զգում և շնորհակալ եմ ակումբի բոլոր երկրպագուներին աջակցության համար»,- ասել է Ղարաբաղցյանը: Նա վերադարձել է երևանյան «Կիլիկիա», որտեղ և հիմա մարզվում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |