Արդեն հայտնի են Հայաստանի առաջնության հաղթողները դահուկային սպորտի երկու տեսակներում![]() 15 հունվարի 2011 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-17-ը Ծաղկաձորում ընթանում է դահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 50 մարզիկներ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին առաջնության արդյունքները: Առաջին մրցաշարային օրը դասական ոճի 10 կմ հեռավորությունում հաղթող է դարձել Սերգեյ Միքայելյանը (ՖԻՄԱ): «Դասական ոճի 5 կմ հեռավորությունում ամենաուժեղն էր Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք): Սպրինտում 1000մ ազատ աճում Հայաստանի չեմպիոն է դարձել Հովհաննես Սարգսյանը (Գյումրի-1), իսկ աղջիկների շարքում` Սյուզաննա Վարոսյանը»,- ասել է Սարգսյանը: Առաջնությունից հետո երիտասարդ դահուկորդները հունվարի 25-31-ն Էստոնիայում մասնակցելու են աշխարհի առաջնության, իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ը Նորվեգիայում տեղի կուենա մեծահասակների շարքում ԱԱ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |