Արմեն Մովսեսյանն ու Իրանի նավթարդյունաբերության փոխնախարարը քննարկեցին էներգետիկ համագործակցության հարցեր![]() 16 հունվարի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալիրեզա Զեյգամին եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Այցի շրջանակներում Զեյգամին հանդիպեց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսեսյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի ու Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր: Մասնավորապես, քննարկվեցին գազի վերաբերյալ հայ-իրանական գործարքի մանրամասները, որը 25 տարվա հեռանկար ունի: Կողմերն անդրադարձան նաև Թավրիզ-Երևան 365-կիլոմետրանոց նավթատարի շինարարության հարցերին, որը ծրագրվում է ավարտել 2014 թվականին: Քննարկվեցին նաև Իրանի ու Հայաստանի միջև նոր` երրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցերը, հաղորդում է Tehran Times-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |