Ալեքսանդր Արզումանյան. Կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը կրող քաղաքական բլեֆն ավարտված է![]() 17 հունվարի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի բոլոր նախաձեռնությունները արտաքին քաղաքականության ոլորտում ձախողվեցին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը նշել է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձախողումը: Սակայն, նա նշել է, որ կողմ է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Այդ համատեքստում անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրություններին՝ Արզումանյանն ասել է, որ դրանք չմտածված փաստաթղթեր են, որոնք մշակվել են արտերկրում: «Կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը կրող քաղաքական բլեֆն ավարտված է»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |