Դավիթ Կարապետյան. Բաքուն ձգտում է ձախողել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը17 հունվարի 2011 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շարունական խախտումները և վերջին օրերին երկու հայ զինծառայողների վիրավորվելը խոսում է այն մասին, որ Բաքուն փորձում է ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, այդ մասին վկայում է նաև հունվարի 14-ին և 15-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում երկու հայ զինծառայողներ են վիրավորվել: «Ադրբեջանի ղեկավարությունը իր ռազմատենչ կեցվածքով ու շփման գծում անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է մարտական ոգի հաղորդել պարտության բարդույթ կրող զինվորին` մղելով հերոսության: Այդ փորձերը ժամանակավրեպ են: Ադրբեջանցի զինվորը հերոսանալու առիթը վաղուց բաց է թողել»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը: Հունվարի 14-ին և 15-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի երկու զինծառայողներ են վիրավորվել հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ԶՈՒ կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման արդյունքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |