Արցախի իշխանությունները խոստանում են անել ամեն հնարավորը վետերանների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ

Արցախի իշխանությունները խոստանում են անել ամեն հնարավորը վետերանների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ընդունել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Նախագահը շնորհավորել է վետերաններին ամանորյա տոների կապակցությամբ` ընդգծելով, որ նրանց անցած հերոսական ուղին օրինակ է ծառայել նաև Արցախյան ազատամարտի ժամանակաշրջանում:

Երկրի ղեկավարը նշել է, որ վետերանների հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և պետությունը կանի հնարավորը նրանց սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---