Սերգեյ Մինասյան. Ղարաբաղյան գործընթացին միջնորդելու մասին Վաշաձեի հայտարարությունները դիվանագիտական քաղաքավարություն է![]() 17 հունվարի 2011 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հայտարարություններն ադրբեջանական լրատվամիջոցներին ընդամենը դիվանագիտական քաղաքավարություն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի գիտության բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Վաշաձեն պարզապես ցանկալին իրականի տեղ է մատուցել»,- նշել է Մինասյանը: Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ANS-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ իր երկիրը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և պատրաստ է միջնորդել կարգավորմանը: Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն իր հերթին հայտնել է. «Ես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտգործնախարարի հայտարարությունը չեմ լսել, սակայն, իմ տեղեկատվության համաձայն, դրանում չի խոսվել միջնորդի դեր կատարելու մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |