Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը

Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է ավանդական շախմատային մրցաշարը:

Լևոն Արոնյանը երեք տուրերից հետո հավաքել է 1.5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: Մրցաշարի առաջնորդն է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) 2.5 միավորով: 4-րդ տուրում հայ գրոսմայստերը խաղալու է Յան Նեպոմնյաշիի հետ (Ռուսաստան):

B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել Դավիթ Նավարայի հետ (Չեխիա) և վաստակել 2 միավոր: Սարգսյանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: 4-րդ տուրում նա հանդիպելու է Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---