Հայաստանի կառավարությունում մեկնարկել է նախարարությունների 2010 թվականի հաշվետվությունների քննարկումը![]() 18 հունվարի 2011 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական գերատեսչությունների 2010թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է, որ անդրադարձ է արվելու նախարարությունների` ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներին ու միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքում արձանագրված հաջողություններին և բացթողումներին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ կրթության և գիտության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, ֆինանսների և բնապահպանության նախարարները։ ՀՀ կառավարության անդամները ներկայացրել են ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները: Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2010թ. ընթացքում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին: Որպես նախարարությունների 2010թ. գործունեության ընդհանուր խնդիր` Տիգրան Սարգսյանն առանձնացրել է նախարարություններում ներքին աուդիտի հարցի կանոնակարգումը: Խոսելով արձանագրված թերացումներից և բացթողումներից` վարչապետ Սարգսյանը բացատրություններ է պահանջել դրանց վերաբերյալ: ՀՀ նախարարները զեկուցել են տրված հանձնարականների ժամանակին չկատարման և հետաձգումների պատճառների մասին: Վարչապետը նախարարների ուշադրությունը հրավիրել է չկատարված միջոցառումների վրա` հանձնարարելով դրանք վերցնել անձնական հսկողության տակ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |