Ռուբեն Սաֆրաստյան. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առաջնային է![]() 18 հունվարի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Կիպրոսի միջև ստորագրված համատեղ հռչակագիրն կարևոր է այնքանով, որ այնտեղ ասվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի պարտադիր տարր է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ թուրքագետի, Հայաստանը պետք է նման հռչակագրեր մշակի նաև այլ երկրների հետ: «Հարկավոր է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն հավասար համարվի մյուս սկզբունքներին, այլ առաջնային լինի մյուսների համեմատ»,-ասել է Սաֆրաստյանը: Ըստ նրա, Կիպրոսում ՀՀ նախագահը հստակ հայտարարեց, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հարցում հիմնված է շանտաժի վրա, և նման քաղաքականությունն անընդունելի է հայկական կողմի համար: «Սերժ Սարգսյանը նաև հասկացրեց, որ Հայաստանն ունի բոլոր պատմական, իրավական իրավունքները որպես նախապայման առաջ քաշելու համար Հայոց ցեղասպանության հարցը: Պետք չէ բացառել, որ մի օր պաշտոնական Երևանը կարող է դա անել»,-ասել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վաղուց արդեն հայտնվել է փակուղում Թուրքիայի պատճառով: Ըստ թուրքագետի, Թուրքիայի իշխող Արդարության ու զարգացման կուսակցության արտաքին քաղաքականությունն, որը հիմնված է նոր օսմանականության վրա, անհեռանկարային է և կարող է միայն մեկուսացնել Թուրքիային: Ռուբեն Սաֆրաստյանը հույս է հայտնել, որ դեռ նախորդ տարի ղարաբաղյան կարգավորման և Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ ակտիվացած արտաքին քաղաքականությունն իր շարունակությունը կունենա նաև 2011 թվականին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |