«ԱրմենՏելի» բաժանորդներն ամսական կիրառում են 300 տերաբայթ թրաֆիկ![]() 18 հունվարի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը «ՎիմպելԿոմի» ներկայության ԱՊՀ երկրներում առաջատար է ինտերնետ-թրաֆիկի օգտագործման ծավալներով: Այդ մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով, «ԱրմենՏելի» բաժանորդներն ամսական օգտագործում են 300 տերաբայթ թրաֆիկ` առաջ անցնելով Ղազախստանից: Ինչպես նշել է Իգոր Կլիմկոն, ընկերության ինտերնետ-կապի բաժանորդների մոտ նվազագույն արագությունը կազմում է 3 Մբթ/վ: «Beeline-ի ժամանումով Հայաստան արտաքին ուղիների անցումային կարողությունն ավելացել է 127 անգամ: 2010-ին երկրի ողջ տարածքով կառուցվել է օպտիկամանրաթելային կապի երկու օղակ, այսօր մենք հնարավորություն ունենք զարգացնել մինչև 60 Գբթ/վ արագություն»,- ասել է Կլիմկոն: Միաժամանակ, ընկերությունը նախընտրում է զարգացնել 3G ցանցերի հզորություն, քան կառուցել LTE ցանց: Տվյալ պահին «ԱրմենՏելը» շարունակում է համագործակցել ՀԾԿՀ հետ LTE ցանցի կառուցման հաճախականություններ տրամադրելու համար, սակայն հաճախականությունների ազատ դիապազոն դեռևս չկա: «Չեմ կարծում, որ 4G-ի կառուցումն արդի կլինի առաջիկա կես տարում, քանի որ 4G-ի համար նույնիսկ չկա սարքավորումների զանգվածային արտադրություն»,- ասել է Կլիմկոն: Նրա խոսքերով, ընկերության 3G կապի բաժանորդների ինտերնետի միջին արագությունը կազմում է 1 Մբթ/վ, իսկ մեկ տարում 3G կայանների քանակը հասել է 220-ի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |