Հրանտ Դինքի սպանության օրը հանրահավաք տեղի կունենա Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ

Հրանտ Դինքի սպանության օրը հանրահավաք տեղի կունենա Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրը Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցույց` «Թուրքիա, դեմ հանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները» մակագրությամբ ցուցապաստառներով: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը:

Նույն օրը Անգլիայի լորդերի պալատում տեղի կունենա միջոցառում, որտեղ «Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում» թեմայի մասին կխոսի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլին:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան մոտ: Դինքի սպանության համար մեղադրվող 18-ամյա Օգյուն Սամաստը չափահաս է ճանաչվել: Նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ է: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց նոբելյան դափնեկիր Օրհան Փամուկը, որին ևս սպառնում էին ֆիզիկական հաշվեհարդարով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---