Մոտ ապագայում ապահովագրական ընկերությունների միավորում չի նախատեսվում

Մոտ ապագայում ապահովագրական ընկերությունների միավորում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ Հայաստանում ավարտվել է «Գրիար-Ինշուրանս» և «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերությունների միավորման գործընթացը:

Ինչպես հայտնել է «Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց տնօրն Անդրանիկ Օհանջանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, առաջիկայում այլ ապահովագրական ընկերությունների միավորում չի նախատեսվում: Այնուամենայնիվ, ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելու նպատակով ապահովագրական ընկերությունները կարող են նման քայլի դիմել:

ՀՀ Կենտրոնական բանկը 2010թ. դեկտեմբերի 30-ին արձանագրել է «Գրիար-Ինշուրանս» ընկերության պորտֆելի փոխանցումը «ԻՆԳՈ-Արմենիա» ընկերությանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---