Մայիսի 10-ին էմմին կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչին18 հունվարի 2011 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հայաստանը ներկայացնող երգչուհի էմմին կմասնակցի «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակչին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրատեսիլ 2011»-ի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Ըստ նրա, նույն օրը հանդես կգան նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Սերբիայի, Սան Մարինոյի մասնակիցները: «Եվրատեսիլի» 56-րդ մրցույթը տեղի կունենա 2011թ. մայիսի 10-14-ը գերմանական Դյուսելդորֆում: Երկու կիսաեզրափակիչները կանցնեն 2011թ. մայիսի 10 և 12-ին, եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին: Այս տարի եզրափակչին կմասնակցի 25 երկիր, ընդ որում տևական դադարից հետո մրցույթին կմասնակցեն Իտալիայի, Սան Մարինոյի ու Ավստրայի ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |