Լևոն Արոնյանը Վեյկ ան Զեեում զբաղեցնում է 3-րդ տեղը![]() 19 հունվարի 2011 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը, որը հաղթանակ է տարել Յան Նեպոմնյաշիի նկատմամբ (Ռուսաստան), 2.5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: Նա մրցաշարի առաջատարներ Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրային (ԱՄՆ) զիջում է միայն 0.5 միավորով: Հաջորդ տուրում Արոնյանը հանդիպելու է Վլադիմիր Կրամնիկի հետ (Ռուսաստան): B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա) և 2.5 միավորով այլ մասնակիցների հետ կիսում է 2-5-րդ տեղերը: 5-րդ տուրում նա հանդիպելու է Լի Չաոյի հետ (Չինաստան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |