Դիանա Չալյանը դարձել է Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանի ձյուդոյի առաջնության հաղթող![]() PanARMENIAN.Net - Հայ ձյուդոիստ Դիանա Չալյանը, որը ներկայացնում է Աբխազիայի Հանրապետությունը, դարձել է Մայկոպում ընթացող պատանիների և աղջիկների շարքում Հարավային դաշնային շրջանի ձյուդոյի առաջնության հաղթող: Առաջնությանը մասնակցում էին Ռուսաստանի Հարավի երեք հարյուր ուժեղագույն մարզիկներ: Ինչպես հայտնում է yerkramas.org-ը, նա հանդես է եկել մինչև 57 կգ ք/կ-ում: Տանելով երեք համոզիչ հաղթանակ` նա նվաճել է առաջին տեղը: «Հուսով ենք, որ նա կպահի հաղթական տրամադրվածությունը, որը նրան պետք կգա արդեն փետրվարի կեսին Աստրախանում, որտեղ տեղի կունենա Ռուսաստանի երիտասարդների առաջնությունը»,- ասել է Աբխազիայի պատանի ձյուդոիստների մարզիչ Արթուր Պողոսովը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |