ICG. Մինչ Թուրքիայում կայանալիք ընտրությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում առաջխաղացում չի լինի![]() 19 հունվարի 2011 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա կես տարում պետք չէ պաշտոնական մակարդակում առաջխաղացում ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, քանի որ 2011-ի հունիսին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: «Իսկ Թուրքիայի կառավարությունը չի ցանկանում, որպեսզի ազգայնական թուրքական կուսակցություններն ակտիվորեն ընդդիմանան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է International Crisis Group (ICG) Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, թուրքական և հայկական քաղաքացիական հասարակության, գործարար օղակների, լրագրողների և երիտասարդների միջև կապերը շարունակվում են: «Չնայած նրան, որ Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը` որպես Ադրբեջանի հետ համերշխության նշան, Թուրքիայի և Հայաստանի սովորական ներկայացուցիչների միջև կապերը չպետք է կրճատվեն: Հայերի և թուրքերի միջև հարաբերությունների բարելավումը կարող է դրական ազդել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վրա»,- ասել է նա, հաղորդում է Trend-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |