Հայաստանի խոշոր հարկատուներn աստիճանաբար ավելացնում են արտահանման ծավալները19 հունվարի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները 2010 թվականի նոյեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել են 33.7 %–ով և կազմել 56.5 մլրդ դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 127 կազմակերպությունների մոտ շուրջ 20.3 մլրդ դրամով և նվազել` 83-ի մոտ համապատասխանաբար 47.9 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2010թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները» փաստաթղթում՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 343 հարկ վճարողների ցանկի: Արտահանման ծավալները 2010թ.-ի նոյեմբերին կազմել է 27.7 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 20.1 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 7.6 մլրդ դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |